«Փակ շուկան» գործելու է՝ որպես փակ շուկա (տեսանյութ)

«Փակ Շուկայի» քանդման աշխատանքները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով՝ արդեն սկսվել են: Այսօր երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանը հավաստիացրեց, որ շուտով  ավարտին կհասցվի շուկայի քանդման աշխատանքը. «Վստահեցնում եմ` բազմաբնակարան շենք այդտեղ չի կառուցվելու: Փակ շուկան վերականգնվելու է ու գործելու է՝ որպես շուկա»: Քաղաքապետի խոսքով` դա պատմամշակութային, հուշարձանային տարածք է, որը շարունակելու է գործել՝ որպես փակ շուկա:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե «Բարև, Երևան» ավագանու խմբակցության բացակայությունը հատուկ նիստից ի՞նչ է նշանակում իր համար: Ի պատասխան՝ Տ. Մարգարյանն ասաց, թե դա նրանց իրավունքն է. «Նիստին մեկ գալիս են, հետո` չեն գալիս, սպասենք երրորդ-չորրորդ նիստին… նորմալ եմ վերաբերվում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս