Ո՞վ է սպառնում Ժիրայր Սեֆիլյանին. «Պաշտպանելու են ումի՞ց` իրենք իրենցի՞ց, դա ծիծաղելի է»

Ինչպես տեղեկացրել էր Նախախորհրդարանը՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվել է ոստիկանություն: Ո՞րն է ոստիկանություն հրավիրելու առիթը և կներկայանա՞ արդյոք Ժիրայր Սեֆիլյանը ոստիկանություն:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ առիթ հանդիսացել են մամուլի այն հրապարակումները, որ Ժիրայր Սեֆիլյանի հասցեին հնչել են սպառնալիքներ:

«Մամուլի հրապարակումների հիման վրա է: Մեզ մոտ այն տպավորությունն է, որ ֆորմալ առումով ուզել են արձագանքել: Մենք երեկ խոսում էինք այդ մասին, և ինքը տարակուսում էր՝ գնա՞լ, թե՞ չգնալ …աղբյուրը մեզ համար պարզ է, նույնն է, դա չի կարող գալ մասնավոր անձերից, դա կարող է գալ պետական համակարգից: Այդ տրամաբանությունից՝ ձախ ձեռքը պիտի իմանա՝ ինչ է անում աջ ձեռքը: Եւ ուստի դեռ կտեսնենք՝ գնալ, թե՞ ոչ:

Իհարկե, հենց սպառնալիքների հիման վրա է հրավերը: Ասեմ նաև, որ դա մեկ-երկու օրվա բան չէր, երկար «կոմպանիա» է, մի դեպքում մարդիկ անձամբ են եկել, մի դեպքում հեռախոսազանգեր , հաղորդագրություններ, նամակներ, հեռախոսալսումներ, նկարահանումները և աշխատանքի վայր այցելելը, սա արդեն համակարգի բան է, և մենք չենք ուզում վայնասուն բարձրացնել, որովհետև ուրիշ բան չէինք էլ

սպասում, որովհետև համակարգը կրիմինալ է և պետք է արտահայտվի այդկերպ, մենք հասկանում ենք, և դա անում ենք ոչ թե համակարգի հետ ինչ-որ լեզու գտնելու կամ համագործակցելու համար, ո՛չ , մենք դեմ ենք համակարգին, դուրս ենք համակարգից և որպես այդպիսին` ոչինչ էլ չենք սպասում, այլ ընդամենը ասում ենք հասարակությանը»,-ասաց Տիգրան Խզմալյանը:

Կինոռեժիսորը նկատեց նաև, որ այդ հայտարարությունից օրեր անց միայն Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվեց ոստիկանություն:

«Դա բյուրոկրատական պրոցեդուրա է, մինչև որ ընդունեն որոշում, մինչև նամակներ գրեն և այլն… օրեր անցավ, մինչև որոշում կայացավ և պաշտոնապես ծանուցում ուղարկեցին: Բայց վերջերս Գալուստ Սահակյանն էր ասել, որ չկա բողոք` չի լինի գործ, իսկ բողոք չկա, Ժիրայրը ոչ մի դեպքում չի տեղեկացրել ոստիկանությանը և ակնկալիք էլ չի ունեցել: Նա տեղեկացրել է հանրությանը՝ պարզ պատճառով, որ ոստիկանությունը, Հատուկ ծառայությունը և նախագահականը իրենք գործում են մեր՝ հանրության փողերով, և ուստի հանրությունը պետք է դա իմանա: Ինչպես կգործի ոստիկանությունը, դա իրենց գործն է: Իսկ որ իրենք պաշտպանելու են Ժիրայրին, մեզ` ո՞ւմից` իրենցի՞ց, դա ծիծաղելի է»,- ասաց Տիգրան Խզմալյանը:

ԳԱԼԱ

Տեսանյութեր

Լրահոս