Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ
Ինչպիսի՞ն կլինի Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ` Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման դեպքում:
Այսօր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը լրագրողների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ այս հարցն ուղղեցին Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:
«Նախ՝ ուզում եմ հույս հայտնել, որ տարածաշրջանի բոլոր խնդիրները կկարգավորվեն խաղաղ ճանապարհով: Մենք դեմ ենք ցանկացած ռազմական զինված նախաձեռնությանը, երկխոսությունը համարում ենք լավագույն ճանապարհը: Միաժամանակ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը դիմեն մեզ, մենք միշտ պատրաստ ենք օժանդակություն ցուցաբերել»,- ի պատասխան՝ ասաց Մոհամմադ Ռեյիսին: