Բաժիններ՝

«Սուրեն Խաչատրյանը կերակրել է մարդասպան զավակներ, դրանից ավելի մեծ պատիժ չկա». Սամվել Հարությունյան

«Ես հայտարարում եմ, որ Հայաստանում իշխանության քրեականացումը սկսվել է Գորիսից՝ 93 թվականից: Տարածվել է երկրով մեկ: Առաջին իր թիրախը, այն ժամանակից սկսած մինչ օրս, եղել եմ ես: Իշխանության ապաքրեականացումը անհրաժեշտություն է: Շատ ուրախ կլինեմ, որ դա սկսվի վերջապես Գորիսից՝ Սյունիքից եւ տարածվի երկրով մեկ»,- Aravot.am-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանի մասին այսպես արտահայտվեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Մեր հարցին՝ այն, որ Սուրեն Խաչատրյանի որդուն Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել, դա պատիժ չէ՞ իր համար՝ Սամվել Հարությունյանը պատասխանեց. «Մի կողմից դա այո, պատիժ է, նա կարող է բազմաթիվ հանցանքներ է արել եւ պատասխանատվության չի ենթարկվել, բայց մեծագույն պատիժը նրա համար այն է, որ ծնել է, հետագայում սնել, դաստիարակել է, կերակրել է մարդասպան զավակներ: Դրանից ավելի մեծ պատիժ չկա: Սուրեն  Խաչատրյանը շատ լավ ուսուցիչ է եղել որդու համար, պտուղը ծառից հեռու չի ընկնում»: Ըստ Սամվել Հարությունյանի, Սուրեն Խաչատրյանը չէր կարող քնած լինել Գորիսի իր տան մոտ այդ կրակոցների ժամանակ. «Այն, որ ասում է տեղյակ չեմ եղել, ո՞նց կարող է իր ենթականերից մեկը, իր մարդիկ մարդ սպանեն, կրակեն՝ առանց իր գիտության: Դա հեքիաթ է ընդամենը»:

Aravot.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս