ԲՀԿ-ն կմասնակցի Տարոն Մարգարյանի երդմնակալությանը՝ «դուր գա դա ոմանց, թե չգա»
ԲՀԿ Երևանի ավագանու խմբակցությունը մասնակցելու է քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը, որը տեղի է ունենալու վաղը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: «Ոչ ոք թող չսպասի, չենթադրի, չվարանի ու չկարծի, որ ԲՀԿ ավագանու խմբակցությունը կարող է հանկարծ հանդուրժել Երևանի կամ երևանցու շահից չբխող ինչ-որ մի գործողություն: Թող չսպասեն, որ մեր խմբակցությունը պասիվություն է դրևսևորելու սեփական որոշումները առաջ տանելու, պարտադրելու գործում: Եթե տեղի են ունենում էթիկայի դրսևորումներ, դա ոչ մի կերպ չի կարող առնչվել մեր քաղաքական գործունեությանը, մեր հստակ քաղաքական կուրսին, դուր գա դա ոմանց, թե չգա»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության մասնակցությանը Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը, ապա Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ իրեն հրավեր չի եկել, ինքը չի մասնակցելու արարողությանը, ինչպես նաև շեշտեց, որ խորհրդարանական խմբակցությունն այս հարցը չի քննարկել: