Բաժիններ՝

ԱՄՆ-ում վիրտուալ իրականությունում ճանապարհորդելու համար հարթակ է ստեղծվել

Վիրտուալ իրականությունում ճանապարհորդությունը շուտով ավելի տպավորիչ կլինի: Omni կոչվող նոր տեխնոլոգիան, որը մշակվել է ամերիկյան Virtuix ընկերության կողմից, գեյմերներին հնարավորություն է ընձեռում իրենց զգալ սիրված տեսախաղի կերպարների դերում և ֆիզիկապես ղեկավարել նրանց։ Այս մասին  հաղորդում է BBC-ն:

Ծրագիրն իրենից հարթակ է ներկայացնում, որը նման է վազքուղու: Խաղացողը դրա վրա տեղավորվում է հատուկ կոշիկներով, որն ունի տվիչներ: Դրանք ֆիքսում են խաղացողի շարժումները և հնարավորություն են տալիս այդպիսով ղեկավարել կերպարի գործողությունները էկրանի վրա:

Omni-ն կարելի է կիրառել ցանկացած խաղում, որը կառավարվում է ստեղնաշարի միջոցով:

Ըստ ծրագրի ղեկավարի, այս հարթակի կիրառման արդյունքում առաջ եկած զգացողություններն աննկարագրելի են: Բացի այդ, նա նշել է, որ Omni-ն հնարավորություն է տալիս հետևել անցած տարածությունը և կալորիաների այրմանը: Այսպիսով, զվարճանքի համար նախատեսված սարքը, ըստ արտադրողների, կարող է օգնել լուծելու օրինակ այնպիսի լուրջ խնդիր, ինչպիսին ճարպակալությունն է:

Ի դեպ, ծրագրի հեղինակները օրերս տեղեկատվություն էին տարածել ինտերնետում այն մասին, որ Omni-ի զանգվածային արտադրություն սկսելու համար անհրաժեշտ է շուրջ 150 հազար դոլար գումար հավաքել, ինչը Kickstarter կայքի միջոցով հավաքվել է հաշված ժամերի ընթացքում, իսկ դա իր տեսակի մեջ յուրօրինակ ռեկորդ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս