Բաժիններ՝

Նոր հավելվածը կօգնի հայտնաբերել մեքենայի անսարքությունն ու վերացնել այն (տեսանյութ)

Երբ մեքենան ճանապարհին խափանվում է, վարորդները սկզբում փորձում են այն ինքնուրույն կարգի բերել։ Նախ փորձում են պարզել, թե որն է խափանման պատճառը, իսկ հետո մտածում անսարքությունը երացնելու մասին։ Եթե չի հաջողվում, նոր միայն մասնագետ են կանչում կամ քարշակով (էվակուատոր) տեղափոխում մասնագետի մոտ։

Սկսնակ վարորդների՝ հատկապես կանանց մոտ, ամեն ինչ այլ կերպ է։ Նրանցից շատերը կարողանում են միայն ստուգել յուղը և ավելացնել դիմապակու մաքրման համար անհրաժեշտ ջուրը։ Մեքենան փչանալու դեպքում նրանք հայտնվում են անօգնական վիճակում. Ստիպված են լինում օգնության կանչել մեքենայից գլուխ հանող որևէ ընկերոջ կամ միանգամից այն քարշակով տեղափոխում են մասնագետի մոտ։ Դա արդարացված չէ, որովհետև քարշակի ծառայությունն արժե 10-15 հազար դրամ, մինչդեռ կարող է պարզվել, որ անհրաժեշտ էր ընդամենը տեղից դուրս թռած լարը մտցնել բնիկի մեջ։

Ավելին, եթե սկսնակ վարորդի մեքենան խափանվել է հեռավոր, վայրում, ապա նրա վիճակը լրիվ անհուսալի է դառնում։

Inglobe Technologies-ը աննկարագրելի նվեր է պատրաստել այս վարորդների համար։ Ընկերության մասնագետները մշակել են մի օգնական-հավելված՝ նախատեսված պլանշետի համար։

Երբ մեքենան խափանվում է, պարզապես բացում եք կապոտը, միացնում պլանշետը և գործի գցելով հավելվածը՝ տեսախցիկը պատում եք սարքավորումների վրա։ Ծրագիրը ավտոմատ կճանաչի մեքենայի համակարգը և ձեզ կհուշի՝ ինչը ստուգել և ինչ անել անսարքությունը հայտնաբերելուց հետո։

Հավելվածը դեռևս գտնվում է թեստավորման փուլում, սակայն երբ թողարկվի, կդառնա սկսնակ վարորդների անբաժանելի ուղեկիցը ճանապարհին։

Ըստ Computerra.ru կայքի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս