Բաժիններ՝

Հրազդանցի կինը պարտքերը ստանալու նպատակով առևանգել է ընկերուհու 9-ամյա դստերը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել անչափահասին առևանգելու մի գործ, որը ըստ էության կատարվել է պարտքերը վերադարձնելու դրդապատճառով: Ընկերուհին՝ ընկերուհու 9-ամյա աղջնակին առևանգել է կուտակած պարտքերը ստանալու նպատակով:

Ըստ մեղադրանքի 27-ամյա Քրիստինե Գալստյան իր ընկերուհուց Հրազդան քաղաքի բնակիչ Սահականուշ Կարապետյանից նախկինում կուտակած պարտքերը ստանալու նպատակով, 2013թ-ի մայիսի 2-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 104 շենքի մոտից բացահայտ առևանգել է վերջինիս` անչափահաս, 9-ամյա  դստերը:

Ք. Գալստյանը աղջնակին առևանգելուց հետո տարել է իր տուն և պահել այնտեղ, որտեղ էլ երեխան հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Քրիստինե Գալստյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ի դեպ նշենք, որ համապատասխան հոդվածը նախատեսում է ազատազրկում` չորսից ութ տարի ժամկետով:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս