
Բանտապահները վախենում են կարգի հրավիրել «օրենքով գող» Թենգո Փոթինսկիին (տեսանյութ)

Federico Diaz ծածկանունով օգտատերը YouTube-ում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ, ըստ Криминальная Россия կայքի կայքի, պատկերված է «օրենքով գող» Թենգիզ Օմարովիչ Գիգրբերիայի (Թենգո Փոթինսկի) բանտախուցը։
Թեպետ ինչպես երևում է տեսանյութից դատելով` սենյակը դժվար է «խուց» անվանել. այնտեղ կա ամեն ինչ՝ հեռուստացույցից մինչև համակարգիչ:
Սակայն ամենաուշագրավն այն է, որ բանտապահներն ակնհայտորեն վախենում են «օրենքով գողին» և նրա ընկերոջը կարգի հրավիրել, երբ նա նյարդայնանալով՝ հայհոյում է նկարահանողին և անգամ հարվածում նրան։