
Նոր Windows-ը կհասկանա մատնահետքերը

Microsoft ընկերությունը որոշ մանրամասներ է հրապարակել Windows 8.1 օպերացիոն համակարգի մասին` Tech-Ed կոնֆերանսի ժամանակ: Նշվում է, որ նոր համակարգը հնարավորություն կտա օգտագործել մատնահետքերի սքաներ, գրում է «Վեստին»:
Windows-ի վաղ տարբերակներում նույնպես կարել էր կարդալ մատնահետքերը, սակայն դա հնարավոր էր կատարել որոշակի ծրագրերի տեղադրումից հետո միայն: Այժմ արդեն համապատասխան ծրագրային ապահովումը կլինի հենց բուն համակարգի մեջ: Բացի այդ, 8.1-ի օգտագործողները հնարավորություն կունենան պաշտպանել որոշակի փաստաթղթերը, որոնք կարող է բացել միայն կոնկրետ ինչ-որ մեկը:
Մատնահետքերի սքաները օրինակ, կարող են օգտագործել Microsoft-ի հաշիվ մուտք գործելու կամ հավելված գնելու դեպքում: Բացի այդ, ընկերությունը ակտիվորեն համագործակցում է էլեկտրոնիկա արտադրող ընկերությունների հետ, ուստի մատնահետքի կիրառման հնարավորությունները սպասվում է, որ կավելանան:
Նշվում է, որ Windows 8.1-ի նախնական տարբերակը կթողարկվի հունիսի 26-ին, BUILD 2013 կոնֆերանսի մեկնարկի ժամանակ: