Բաժիններ՝

Դանիա-Հայաստան խաղի տոմսերը` «Պարկեն» մարզադաշտի տոմսարկղից

ՀՖՖ-ն Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին տեղեկացնում է, ովքեր ցանկանում են ներկա գտնվել հունիսի 11-ին կայանալիք աշխարհի 2014 թ. գավաթի խաղարկության Դանիա-Հայաստան հանդիպմանը, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել խաղի օրը՝ ժամը 16:00-ից մինչև 20:00 (Դանիայի ժամանակով), «Պարկեն» մարզադաշտի մերձակայքում գտնվող շարժական տոմսարկղից:

Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի D տրիբունայի D2 սեկցիան: Տոմսերի արժեքն է` մեծահասակների համար 380 դանիական կրոն (50 եվրո), անչափահասների համար՝ 197 դանիական կրոն (25 եվրո): Տեղեկացնում ենք նաև, որ բոլոր այն հայ երկրպագուները, ովքեր արդեն գնել են Դանիա-Հայաստան խաղի՝ այլ տրիբունաներում գտնվող տոմսերը, կարող են փոխանակել դրանք հայ երկրպագուների համար հատկացված տոմսերի հետ՝ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագումը համատեղ կազմակերպելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս