
Սերժ Սարգսյանը ցավակցել է Միխեիլ Սաակաշվիլիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների սպանության կապակցությամբ՝ խստագույնս դատապարտելով այդ զարհուրելի ահաբեկչությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը։