
Դիվերսիոն հետախուզական գործողության փորձ` Հորադիզի ուղղությամբ

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում՝ Հորադիզի ուղղությամբ, հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների շնորհիվ ադրբեջանական բանակի հերթական սադրանքը ձախողվել է:
Հակազդիչ գործողությունների արդյունքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: