Բաժիններ՝

Վրացուհի կրքոտ մոդելը` հայ երգչի տեսահոլովակում (լուսանկարներ)

Վերջերս մամուլում տարածվեց մի հաղորդագրություն, թե Վրաստանից ժամանած մոդելը կնկարահանվի հայկական տեսահոլովակներից մեկում: ArmStar.am-ը փորձեց պարզել աղջկա ով լինելը, կազմակերպչին և թե ում տեսահոլովակում է նկարվելու մոդելն:Մեզ հետ զրույցում Individuum casting studio-ի հիմնադիր Աշոտ Սարգսյանը, ում հրավերով էլ Հայաստան էր ժամանել մոդելը, բացեց փակագծերը. «Ռեժիսոր ԱրենԲայադյանի հետ միասին ենք արել քասթինգը, բավականին պրոֆեսիոնալ մոդել է, միգուցե այդ պատճառովէլ նա ընտրվեց», – մանրամասնեց Աշոտը:

Մի քանի շրջանառվող լուրերի համաձայն, մոդելը պետք է նկարվեր երիտասարդ երգիչ Գևորգ Մարտիրոսյանի տեսահոլովակում. «Գևորգ Մարտիրոսյանի տեսահալովակի համար նույնպես վրաստանիցմոդել պետք է լիներ, սակայն որոշվեց, որ հայուհի կլինի, ով արդեն ընտրված է: Իսկ Անուկան (մոդելի անունը) նկարահանվել է ռուսաստանից ժամանած ազգությամբ հայ երգչի տեսահոլովակում, ում անուն է Վաչ: Նա ռուսաստանում բավական երկար տարիներ է երգում, իսկ Հայաստանում նրա մասին առաջին անգամ են լսելու »,-  պարզաբանեց Աշոտը:

Տեսահոլավակի սյուժեն չցանկացավ մեկնաբանել, միայն նշեց, որ այն սիրո մասին է լինելու:

ArmStar.am-ը  նաև հետաքրքրվեց, արդյոք Վրաստանից մոդել հրավիրելը կապված է մեծ հոնորարների հետ. «Բավական մեծ գումաների կարծում եմ, քանի որ նա հինգ օր պետք է Հայաստանում լինի, որից երեք օրը նախապատրաստական օրերն են և երկուսն էլ նկարահանման օրը: Վաղը նա արդեն կվերդառնա Վրաստան »:

Զրույցի վերջում էլ Աշոտը պատմեց, թե որքան տպավարված է մոդելը հեռանում Հայաստանից. «Նրան շատ դուր եկավ Հայաստանը, լավ թիմի հետ էր աշխատում և լավ ռեժիսորի»:

Տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին ArmStar.am-ը դեռ կանդրադառնա, իսկ այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վրացուհի մոդելի լուսանկարների շարքը:

ArmStar.am

Լուսանկարները` Անուկայի ֆեյսբուքյան էջից

anukagal3 anukagal19 anukagal16 anukagal13 anukagal9 anukagal1 anukagal11 anukagal7 anukagal2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս