
Սուրիկ Խաչատրյանի որդին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխման մասին շրջանառվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը:
Վերջինիս հավաստմամբ՝ Սուրիկ Խաչատրյանի որդին գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: