
Վաղը տեղի կունենա Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը

Վաղը՝ հունիսի 8-ին, ժամը 11.00-ին, տեղի կունենա Երևանի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը:
Ավագանին կքննարկի Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր։
Օրակարգում ընդգրկված են նաև ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման, Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների կազմավորման և վերջիններիս նախագահների ու նրանց տեղակալների առաջադրման, ինչպես նաև Երևանի ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանման հարցերը։
Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ մինչև քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:
Մայիսի 5-ի ընտրությունների արդյունքում ընտրված Երևանի նոր ավագանիում կլինեն 3 խմբակցություններ՝ ՀՀԿ-ն կունենա 42, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 17, «Բարև Երևան» դաշինքը՝ 6 անդամներ:
Փաստինֆո