
ԱՄՆ-ում գործիք են ստեղծում, որի միջոցով 10 տարի հետո մարդը կկարողանա հասկանալ կենդանիների լեզուն

Մարդկությունը առաջիկայում կկարողանա հնարավորություն ունենալ հասկանալ կենդանիների լեզուն: ԱՄՆ-ի գիտնականները մշակում են սարքավորում և ծրագրային ապահովում, որը հնարավորություն կտա մեկնաբանել շների հաչոցը:
Նրանք կարծում են, որ հետագայում, այս տեխնոլոգիան կարող է կատարելագործվել և կենդանիների «խոսքը» հասկանալու համար արդեն հնարավոր կլինի այս կերպ «հետադարձ կապ» ապահովել: Արդյունքում մարդը կարող է խոսել իր կրտսեր բարեկամների հետ, գրում է The Daily Mail-ը:
Գիտնականների հաշվարկներով, այդ նպատակին հասնելու համար կպահանջվի 5-10 տարի: Արդյունքում, մարդը կարող է հասկանալ, թե ինչ է ասում իր շունը կամ կատուն: Այդ տեխնոլոգիաները կփոխեն աշխարհը, կարծում է մշակողներից մեկը` պրոֆեսոր Կոն Սլաբոդչիկովը` Հյուսիսային Արիզոնայի համալսարանից: Նա նշում է, որ ԱՄՆ-ում ընտանիքների 40%-ը տանը շուն է պահում, իսկ 33%-ը կատու: