
«Ենթադրեցի, որ ԲՀԿ-ն իմ կարիքը չունի». մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը մի առիթով նշել էր, թե եկել է մի պահ, երբ ինքը հասկացել է, որ այլևս պետք չէ ԲՀԿ-ին: Երեկ հետաքրքրվեցինք՝ ինչի՞ց սկսվեց այդ ամենը: Վ. Բոստանջյանը պատասխանեց.
«2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակում ես չկայի ու ենթադրեցի, որ, ամենայն հավանականությամբ, կուսակցությունն իմ կարիքը չունի: Բազմիցս մեր կուսակցության նախագահի հետ հանդիպել եմ, նրա հետ լավ հարաբերությունները պահպանվում են, բայց ես ինձ այնքան բարձր եմ համարում, որ թույլ չեմ տա հարցնել, թե ինչից սկսվեց այդ»»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: