Նախախորհրդարանին անհրաժեշտ են համապատասխան նյութատեխնիկական միջոցներ

Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնությանը անհրաժեշտ է աջակցություն` համապատասխան նյութատեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սարդարապատ շարժման համակարգող և Նախախոհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սէֆիլյանը:

«Սիրելի հայրենակիցներ, Նախախորհրդարանի գործունեության և ժողովրդի հետ նրա հետադարձ կապն ապահովելու նպատակով առաջնահերթորեն անհրաժեշտ են համապատասխան նյութատեխնիկական միջոցներ, որոնք ակնկալում ենք մեր հայրենակիցներից ստանալ որպես նվիրաբերություն (ինչպես կոնկրետ միջոցների հատկացման, այնպես էլ գումարի տրամադրման ձևով):
Կից ներկայացնում ենք անհրաժեշտ նյութաթեխնիկական միջոցների ցանկը և կոչ ենք անում հնարավոր աջակցություն ցուցաբերել դրանք ձեռք բերելու գործում»,- գրել է Սէֆիլյանը:
https://docs.google.com/spreadsheet/ccc?key=0Ai16khoZhTWzdHI4UWRsaUFBMkF6OV9McHVPWW9BVGc&usp=sharing
(կոնտակտային հեռախոսահամար` +374 77 557877 և էլ․ փոստ՝ [email protected])

Տեսանյութեր

Լրահոս