
Վախթանգ Դարչինյանը կարող է մենամարտել Գիլերմո Ռիգոնդոյի հետ

Վախթանգ Դարչինյանը աշնանամուտին կարող է մենամարտել երկրորդ թեթեւագույն քաշային կարգում WBO եւ WBA կազմակերպությունների աշխարհի չեմպիոն Գիլերմո Ռիգոնդոյի հետ:
Կուբացի վարպետի պրոմոուտեր Գերի Հայդը այդ մասին հայտարարել է ամերիկյան լրատվամիջոցներին: Սակայն, ինչպես տեղեկացնում է BoxingScene-ը, դա տեղի կունենա սեկտեմբերից ոչ շուտ: Հենց այդ ժամանակ է 32-ամյա լատինաամերիկացին նախատեսում վերադառնալ պրոֆեսիոնալ ռինգ: Նրանից 5 տարով մեծ Դարչինյանը այս տարվա մայիսի 12-ին հաղթել է մեքսիկացի Խավիեր Գալոյին: Իսկ Ռիգոնդոն ապրիլին միավորներով հաղթեց մեր հայրենակցի ամենաբաղձալի «թիրախին»՝ ֆիլիպինցի Նոնիտո Դոներին, որը 2007-ին վանաձորցու հաշվին անդրանիկ պարտությունը գրանցեց պրոֆեսիոնալ բռնցքամարտում:
Փաստինֆո