
Զինվորականը, ոստիկանը կամ այլ պաշտոնյան նույնպես քաղաքացի է. Ռ. Մելքոնյան

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երկրորդ անգամ է, երբ զինվորականների մասնակցությամբ կատարվող միջադեպերից հետո փորձում են հակադրել զինվորականներին՝ բանակին, այս կամ այն պաշտոնյայի, իշխանությունների հետ:
Ժամանակն է հասկանալ եւ չշահարկել… Սպասել հանգամանքների ճշգրտմանը, նախաքննության ավարտին… Հասկանալ, որ դեպքը, միջադեպը, վթարը, արարքը կապ չունի համազգեստի, մասնագիտության հետ, որ զինվորականը, ոստիկանը կամ այլ պաշտոնյան նույնպես քաղաքացի է եւ կարող է հայտնվել այս կամ այն իրավիճակում:
Հատկապես զգույշ է պետք լինել բանակին, մեր պետության պաշտպանությանը, կրոնին, եկեղեցուն վերաբերող հարցերում… »։