
Սուրիկ Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել. ՀՀ զինդատախազ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում և չի մասնակցել փոխհրաձգությանը: Սա փաստ է: Այդ մասին այս պահին ընթացող ասուլիսում հայտարարեց Հայաստանի զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը: Կոստանյանն ասաց, որ այդ ամենը պարզվել է տեսաձայնագրություններից:
Կոստանյանի խոսքով, հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի է ունեցել զինված հարձակում և փոխհրաձգություն, որին մասնակիցներից մեկը վիրավորվել է, մեկը մահացել իսկ մյուս երկուսը` կալանավորված են:
Մանրամասները` քիչ անց:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ու նրա թիկնապահը կալանավորվել էին ու Գորիսից տեղափոխվել Երևան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: