Բնահպանության նախարարը՝ հեծանիվ վարելու նրբությունների մասին (տեսանյութ, լուսանկարներ)

Շրջակա միջավայրի պահպանության օրվան նվիրված ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Երևանի Բուսաբանական այգում հեծանիվ վարեց: Թեպետ Արամ Հարությունյանը հեծանիվով չէր եկել զբոսայգի, այլ՝ ոտքով, այնուամենայնիվ, 168.am-ի հետ զրույցում նախարարը պատմեց, որ տանը հեծանիվ ունի և հաճախակի է վարում՝ շաբաթը մեկ-երկու անգամ՝ հիմնականում Հաղթանակի զբոսայգում ու հավելեց, որ բացի հեծանիվներից նաև սիրում է ձի քշել: Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ մի օր էլ Կառավարություն հեծանիվով ներկայանաք, Արամ Հարությունյանը նկատեց. «Տրամաբանություն կա, բայց կա խնդիր ՝ պետք է կարգավորվի հեծանիվային ճանապարհի հարցը, որը հիմա դիտարկում ենք: Ցավոք սրտի, մեր ռելիեֆը թույլ չի տալիս, հեծանիվային ճանապարհներ ստեղծել: Այնտեղ, որտեղ հնարավոր է, եղած ճանապարհների մեջ ստեղծել նոր ճանապարհներ հեծանիվների համար, մենք անպայման պետք է դա անենք»: Մեր դիտարկմանը, թե հենց  այդ հարցը լուծվի քաղաքում կպտտվե՞ք հեծանիվով, նախարարը դրական պատասխան տվեց. «Անպայման: Շատ եմ սիրում հեծանիվ վարել ու այս ցանկությունս պարտադիր բավարարում եմ ամեն երկու օրը մեկ անգամ»:

168.am-ը հետաքրքրվեց նաև, թե արդյոք իր նախարար գործընկերներին Արամ Հարությունյանը խորհուրդ տալի՞ս է հեծանիվ վարել: Ի պատասխան՝ նա նշեց. «Ես բոլորին եմ խորհուրդ տալիս հեծանիվ վարել: Կարծում եմ՝ գործընկեր նախարարներից հեծանիվ վարողներ կան»: Չնայած Արամ Հարությանը խոստովանեց, որ նախարարներից ոչ մեկի հետ հեծանիվ չի վարել, բայց նշեց, որ դրա փոխարեն մարզպետների հետ է քշել ու հպարտանալով ասաց, թե ամենալավն ինքն էր վարում:

Հարցին, թե լավ մարզավիճակում չե՞ն Հայաստանի մարզպետները, թե՞ Դուք եք շատ լավ վարող, նախարարն արձագանքեց. «Չէ… եթե տեսաք ելույթիս ընթացքում էլ շնչառական մի փոքր անհանգստություն ցուցաբերեցի, բայց դա նորմալ է: Հեծանիվն այնպիսի բան է, որ ինքը ոչ միայն ուղիղ ճանապարհներ է սիրում, այլև՝ բարձրանալ, իջնել… տրամաբանությունը դրա մեջ է, որ բարձրանում ես` դժվար է, երբ իջնում ես, ավելի հանգիստ ես քեզ զգում, ավելի լավ տպավորություններ, զգացողություններ ես ունենում»:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում

aram.harutyunyan1 aram.harutyunyan2 aram.harutyunyan3 aram-harutyunyan-hecaniv

Տեսանյութեր

Լրահոս