Բաժիններ՝

Սուրիկ Խաչատրյանը շարունակում է մնալ Սյունիքի մարզպետ. պարզաբանում են կառավարությունից

Henaran.am-ը փորձել է Սյունիքի մարզպետարանից հետաքրքրվել՝ ինչ է նշանակում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տարածած երեկվա հայտարարությունը, թե մինչև հունիսի 2-ին տեղի ունեցած սպանության գործի նախաքննության ավարտը մարզպետը վայր է դնում իր լիազորությունները, քանի որ այն հակասում է ՀՀ օրենսդրությանը: Մարզպետարանից չեն կարողացել մեկնաբանել հայտարարության հակասությունը, նաև չեն նշել, թե ով է այս պահին Սյունիքի մարզպետի պաշտոնակատարը:

Կառավարության նիստի առաջիկա օրակարգում, ըստ Henaran.am-ի աղբյուրների, ընդգրկված չէ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի հարցը: «Նա աշխատանքից ազատվելու դիմում չի ներկայացրել, և կառավարությունը չի կարող քննարկել դիմումը»,-նշել է Henaran.am-ի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը:

Ըստ լրատվամիջոցի՝ Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը կառավարությունում լուրջ չի ընդունվում, և նա փաստացի  շարունակում է մնալ մարզպետ:

Աղբյուրի պարզաբանմամբ, կառավարությունը կարող է պաշտոնանկ անել Սուրիկ Խաչատրյանին, բայց քանի որ հարցը իրավական ոլորոտում է, առայժմ չեն ուզում սեփական նախաձեռնությամբ հանդես գալ: Որոշ տեղեկություններով, Սուրիկ Խաչատրյանի հարցը  քննարկվելու է հինգշաբթի օրը կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում :

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս