Բաժիններ՝

Երևանի մի շարք շրջաններում ջրամատակարարումը դադարեցվել է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վրա իրականացվող վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 3-ին դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը. գ Էրեբունի վարչական շրջանի, բացառությամբ` Արցախի պողոտայի, գ Նուբարաշեն վարչական շրջանի, գ Կենտրոն վարչական շրջանի Տ.Մեծ պողոտայի 12-80, Խորենացի 28-ից բարձր համարների, Նար-Դոսի 5-40, Քրիստափորի, Օստրովսկու, Բեռնակիրների, Արհեստավորների փողոցների և նրբանցքների ու հարակից տարածքների: գ Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհ, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզե, Սարգսյան, Մայիսի 9, Մհեր Մկրտչյան, Սևանի, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսա, Հրազդան, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Սմբատ Զորավարի, Շևչենկո, Նիզամի, Մասիսի նրբանցքի, Չեխովի 1-21 համարների, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին և 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթի 1-ին և 2-րդ փողոցների ու հարակից տարածքների, գ Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների: Աշխատանքների ընթացքի և ջրամատակարարման գործող ռեժիմի վերականգնման վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ : Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս