Բաժիններ՝

«Թքել եմ Արցախում մի երկու կրակոցով արագ «գնդապետ», «գեներալ» դարձածների վրա». Ռոբերտ Մելքոնյան

Երևանի ն նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Տականքների, բնությանը «անհայտ» էակների կոնգլոմերատ, ամորֆ մարմին… Մի խումբ «պարոնայք» նշում են գարնան առաջին օրը, երեխաների պաշտպանության միջազգային օրը…Տո՛ դուք ուր, գարունը, երեխաները, նրանց պաշտպանությունը, բնությունը, գեղեցիկը, մաքրությունը, սրբությունն ուր…Հիշել էիք երեխաներին՝ ձեր այդ ամենակուլ, մեծ, անհատակ փորերը լցնելու, լակելու, կրակելու փոխարեն այցելեիք մի մանկատուն, մանկապարտեզ, դպրոց, մի քանի անապահով ընտանիքի օգնեիք, ձեր գռփած, թալանած, չռփածներից նրանց էլ բաժին հանեիք: Չէ՛, ախր գավառականությունը, գեղցիությունը, ռաբիսությունը խեղդում է այս մեր օրվա քաջնազարներին: Չէ, ոնց կլինի «մի կտոր հաց պտի ուտեն, աղ ու հաց կիսեն» իհարկե վերջում էլ խմբապետերի նման մաուզերով կրակեն… Մարդ արդեն զզվում է այդ հնացած «պատիվ տալու», կերուխումի արարողոություններից, կեղծ, շողոքորթող բաժակաճառերից, այդ արեւելյան քեֆերից ու քծնանքներից…Նախ նաեւ «պատիվ տվողն էլ», «պատիվ ընդունողն էլ» պետք է հասկանան այդ ամենը, հասկանան օջախի ընտանիքի սրբությունը, հյուրասիրության, հյուր ընդունելու, հյուր լինելու կարգից ու խորհրդից… Թքել եմ նման «պատիվների», աղուհացերի, աղ ու հացի խորհուրդը չհասկացողների, «բիրդան աղաների», սահմանին, Արցախում մի երկու կրակոցով, արագ «գնդապետ», «գեներալ» դարձածների վրա…Նմաններից վաղուց էր պետք ազատվել, նրանք «ֆուրունկուլ» են այս ժողովրդի, պետության, իշխանությունների հետույքին ու նմաններ շատ կան: Մաքրվել է պետք նրանցից, անկախ նախկինում նրանց մատուցած ծառայություններից, բոլոր նրանցից ովքեր չեն հասկանում ժամանակի շունչը, համընթաց չեն գնում ներկա զարգացումներին, քաղաքացիական հասարակության պահանջներին եւ ի վիճակի չեն վերափոխվել… Նման տականքներ, ֆեոդալներ, իշխանիկներ, ձեւախեղվածներ, դեգրադացվածներ, անցյալ դարի վերապրուկներ, մնացուկներ շատ կան, դրանք բնությանը «անհայտ» էակների կոնգլոմերատ են, ամորֆ մարմին…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս