
Հրդեհ Իջևան քաղաքում

Հունիսի 3-ին, ժամը 03.10-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 2 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ամբողջությամբ այրվել է Ա. Փշոյանին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ՏՏ347 պետհամարանիշով ավտոմեքենայի բրեզենտե ծածկը: