
Սուրիկ Խաչատրյանը ձերբակալվե՞լ է

Ըստ ճշտվող լուրերի` երեկ գիշերվանից ձերբակալվել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ նրա որդին: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, գիշերը տեղի է ունեցել փոխհրաձգություն Սյունիքի մարզպետի տան շրջակայքում, որի արդյունքում ծանր վիրավորվել է Ղարաբաղի գնդերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանը եւ սպանվել նրա եղբայրը`Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանը: Կրկին մեր ունեցած տեղեկությունների համաձայն, տեղի է ունեցել կեր ու խում, որին մասնակցել են Սյունիքի մարզպետը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, որի ընթացքում ինչ-որ խոսակցությունից հետո այդ կեր ու խումը վեր է ածվել վեճի, որի արդյունքում Սուրիկ Խաչատրյանը ապտակ է հասցրել սեղանի շուրջ նստած մասնակիցներից մեկին, ով ի դեպ եղել է Բակո Սահակյանի մտերիմը: Այդ ամենը դարձել է պատճառ հետագա ողբերգական զարգացուների համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն Սուրեն Խաչատրյանը ձերբակալված է, ոստիկանությունն առգրավել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք: