Մահվան ելքով ավտովթար՝ Գյումրիում

Հունիսի 2-ին, ժամը 20.20-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Դեռևս չբացահայտված հանգամանքերում Գյումրի քաղաքի նախկին ռադիոգործարանի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 34 VV 060 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գյումրի քաղաքի ՌԴ թիվ N ռազմաբազայի շտաբի զինծառայող, ավագ լեյտենանտ, ՌԴ քաղաքացի՝ 1986 թ. ծնված Ա. Ատավինը (տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով) Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930