
Եղվարդցիներին կարկուտը չի մտահոգում

Կոտայքի մարզի Եղվարդի վարչական տարածքում գտնվող հողատարածքների սեփականատերերը համոզված են, որ իրենք ապահովագրված են կարկտահարությունից:
Նրանց պնդմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը պտղատու այգի ունի այդ տարածքում: Մեր զարմանքին, թե ՊԵԿ-ի նախագահն արդյոք ապահովագրված է բնական աղետից, Տիկին Սիրանուշն ասաց. «Չէ տղա ջան, պարզապես հակակարկտային սարք է դրել իրա հողամասում և սև, մութ ամպերի դեպքում կրակում է»: