Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 3-րդ կուրսի կուրսանտ է մահացել

Այսօր վաղ առավոտյան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 3-րդ կուրսի կուրսանտ է մահացել: Այս մասին 168.am-ին հայտնեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց, որ միջադեպի վերաբերյալ այս պահին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ՊՆ մամլո խոսնակն այլ մանրամասներ չհաղորդեց, նշելով, որ շուտով պաշտոնական հաղորդագրություն կտարածվի:

Տեսանյութեր

Լրահոս