Բաժիններ՝

Ստամբուլում ցուցարարներն ընդհուպ մոտեցել են վարչապետի գրասենյակին

Al Jazeera-ի հաղորդմամբ՝ Ստամբուլում հազարավոր ցուցարարներ շարունակում են իրենց բողոքի ակցիան: Այս գիշեր նրանք ընդհուպ մոտեցել են վարչապետ Ռեջեփ Էրդողանի գրասենյակին: Նրանց այժմ ընդամենը 200 մետր է բաժանում այդ շենքից:

Շաբաթ գիշերը ոստիկանները հեռացան «Թաքսիմ» հրապարակից, ուր անմիջապես ներխուժեցին ցուցարարները, ովքեր դա համարեցին իրենց առաջին հաղթանակը, հայտնում է Euronews-ը:

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Թուրքիայում իրավիճակը շատ ավելի լարված էր. ակտիվիստենրը փորձում էին ծառահատումից պաշտպանել «Գեզի» այգին, իսկ ոստիկանները նրանց դեմ արցունքաբեր գազ կիրառեցին և դիմեցին ջրցան մեքենաների օգնությանը:

Թեև երեկ Ռեջեփ Էրդողանը խոստովանեց, որ ոստիկանությունը սխալվել է՝ արցունքաբեր գազ կիրառելով, այդուհանդերձ, Թուրքիայի կառավարությունը չի պատրաստվում հրաժարական տալ:

Մասսայական բողոքի ակցիաները շարունակվում են Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և Թուրքիայի այլ քաղաքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս