«Արևմտյան և ռուսական լրատվամիջոցները չեն ներկայացնում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների լրիվ պատկերը»

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Թուրքիայում ընթացող զանգվածային հակակառավարական ընդվզումներին:

«Արևմտյան և ռուսական լրատվամիջոցները չեն ներկայացնում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների լրիվ պատկերը: Բացի Ստամբուլից և Անկարայից զանգվածային հակակառավարական ընդվզումներ են ընթանում մեկ տասնյակից ավելի այլ քաղաքներում: Արձանագրվում են հակաֆաշիստական կարգախոսներ, Էդիրնեում ցուցարարները գրավել են կառավարող կուսակցության կենտրոնատեղին: Հիմնական ընդդիմադիր կուսակցությունը դեռևս խուսափում է կազմակերպված ձևով մասնակցել ցույցերին»,- գրում է Ռուբեն Սաֆրաստյանը:

Տեսանյութեր

Լրահոս