
Արտակարգ իրավիճակ «Կազիրոկում». Սրճարան այցելողները տարհանվել էին (լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Երևանում՝ Մաշտոցի Պողոտայում գործող Հռիփսիմե սրճարանի մոտ, որն առավել հայտնի է որպես «Կազիրոկ», հսկայական ծառ է կոտրվել և ընկել սրճարանի դիմաց՝ մայթում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն պատկան մարմինները մատը մատին չեն տալիս, որպեսզի էտեն այդ դարերն անցած ծառերը։ Մի օր կարող են դրանք անդառնալի հետևանքներ թողնել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանը