Բաժիններ՝

Ինչ են փնտրում երեխաներն ինտերնետում. պարզել են Yandex-ի փորձագետները

Yandex-ի փորձագետները հետազոտություն են անցկացրել` պարզելու համար, թե ինչ են փնտրում երեխաները ինտերնետում: Ընկերությունը առանձնացրել է տղաներին և աղջիկներին տրվող հարցերը, ինչպես նաև ուսումնասիրել է տարբեր տարիքի երեխաների հետաքրքրությունները, գրում է «Վեստին»:

Այսպես, արդյունքում պարզ է դարձել, որ տղաներին ավելի շատ հետաքրքրում են համակարգչային խաղերը, իսկ աղջիկները նախընտրում են գրականությունը և գեղեցկության մասին նյութերը:

Նշենք, որ հարցումներն առանձնացվել են նաև ըստ երեխաների տարիքի: Այսպես, եթե առաջին դասարանում երեխաներին հետաքրքրում է, թե «ինչպես կարելի է կախարդական փայտիկ պատրաստել» կամ «ինչու են մարդիկ սիրում կատուներին և շներինՄախաչկալայի քաղաքապետին կասկածում են սպանության կազմակերպման մեջ, ապա 6-րդ դասարանում նրանք արդեն հետաքրքրում է. «ինչպես երաժշտություն ներբեռնել> կամ «ինչպես սեփական էջ բացել սոցցանցումՄախաչկալայի քաղաքապետին կասկածում են սպանության կազմակերպման մեջ: 8-րդ դասարանի երեխաներին հետաքրքրում է, թե «ինչպես կարելի է գումար վաստակել ինտերնետում» և «ինչպես ձերբազատվել պզուկներից»: 11-րդ դասարանցիներին հետաքրքրում է «ինչպես ռուսերեն լեզվով դարձնել iPhone»-ը կամ «ինչպես մեծացնել կրծքերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս