Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան մեկ տասնյակից ավելի վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 7:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «ВАЗ 21101» մակնիշի, 24 ՏՏ 112 համարանիշի և «Mercedes sprinter» մակնիշի` С 678 хк-34 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Sprinter» միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Մեկ տասնյակից ավելի վիրավորներ` քաղաքացիների, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի, ոստիկանության Կոտայքի բաժնի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, Աբովյանի բժշկական կենտրոնի 10-ից ավելի շտապ օգնության մեքենաների հետ մեկտեղ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ:

Մի մասին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիների և փրկարարների անձնական ավտոմեքենաներով: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

0unh8fKZW7ltjVLbGhUj_tn 6QNR5dp6k55JkePFka0q_tn bJZh7UScGWnZ6ODOy1PN_tn bvVIjProUu507pEFWqcT_tn CeqF5KvJdqp9IjzIAhSy_tn DkVT4DhmWSzGldh2xTEK_tn f0Pnedwe6oOMfT2zUBrO_tn GIG1FwVtAGEUcwRks20x_tn kIrwcDoqQPQrsNbQ1QxK_tn KXGvr2L44KENG0PnKeuU_tn OTKr1d9VSWVdLtk7DgeY_tn Q0tHY0SHX9COwfELO2uM_tn qANL2HA2rwteFwOuT65C_tn THFCCOznv31eAly63BVw_tn YgQcIYCczLkZne6x1V6B_tn YWh06n8j2wR1NwqTXfjv_tn

Տեսանյութեր

Լրահոս