Բաժիններ՝

Վարչապետի հասցեն. մամուլ

«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բնակարանի՝ Չարենցի 70 շենքի վերաբերյալ բավական հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

«Պարզվում է, որ վարչապետի տան հասցեում գրանցված է «Լույս» բարեգործական հիմնադրամը, որի հիմնադիրները Սերժ և Տիգրան Սարգսյաններն են:

Ավելին, տարիներ առաջ, երբ վարչապետին հարց էր ուղղվել այս մասին, նա խոստովանել էր, որ «Լույս» հիմնադրամը գրանցված է իր տան հասցեում, բայց առաջիկայում կունենա սեփական հասցե. հիմա հիմնադրամը գործում է Հյուսիսային պողոտայի 10/8 հասցեում:

Չարենցի 70 հասցեի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին նաև մեկ այլ հետաքրքիր փաստ է հայտնի դարձել. 2010թ. օգոստոսի 5-ին կառավարությունը որոշում է ընդունել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ Ստոկհոլմում սովորող Նորայր Հակոբյանին: Իսկ Նորայր Հակոբյանը, պարզվում է, վարչապետի հարևանն է. նա բնակվում է Չարենցի 70 հասցեի 94 բնակարանում»:

Շարունակությունը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս