Բաժիններ՝

Արագածոտնի մարզպետը սպասում է նախագահի և իր կուսակցութան որոշմանը. մամուլ

«Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի անունը շրջանառվում է հավանական պաշտոնանկությունների ցանկում: Նա մայիսի 28-ին Ապարանում էր՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից չէր հեռանում: Մարզում հայտնի է նրա հին հակամարտությունը Թալինի նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մնացական Մնացականյանի հետ: Հիմա էլ, ասում են, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի հետ ջրերը մի առվով չեն հոսում, և նա, ըստ լուրերի, փորձում է Աշտարակի ավագանու միջոցով լուծել քաղաքապետի հարցերը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Ապարանում նրանից հետաքրքրվեցինք իր պաշտոնանկության մասին: «Ես չգիտեմ՝ իմ անունը կա, թե չկա, այդ մասին որոշում է ՀՀ նախագահն ու կուսակցությունը, ինչպես կորոշեն, այնպես էլ կլինի»,- ասաց մարզպետը: Իսկ իր կարծիքով, ինչպիսի՞ն է սոցիալական վիճակը մարզում և, մասնավորապես, երկրում, արտագաղթ, չքավորություն կա՞: Սահակյանը, պարզվեց, տեղյակ չէ այս ամենից»:

Ամբողջական նյութը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս