Բաժիններ՝

«Ինքը որևէ ընտրատարածքում էդքան ձեն հավաքե՞լ է». մամուլ

«Երեկ Aravot.am-ը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց՝ նախորդ քառօրյայում պատգամավորներից մեկը վստահեցրեց, որ եթե թեկնածու լինեք, Ձեզ չաջակցեն ընտրություններում Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ականները, դուք ոչ մի ձայն չեք ստանա և Ձեզ դալաններում կծեծեն, ինչպե՞ս կմեկնաբանեք:

Նախարարը պատասխանեց. «Ես ցավում եմ, որ ԱԺ-ում ինտելեկտուալ պատգամավորներից մեկը ուժի դիրքերից է խոսում: Թող հետևի, թե դեռևս 12 տարի առաջ, երբ ընդհանրապես ինձ ոչ ոք չէր սատարում, ես իմ ընտրատարածքում որքան ձեն եմ հավաքել, և ինքը որևէ ընտրատարածքում ընդհանրապես էդքան ձեն հավաքե՞լ է, թե՞ չէ»,- Հրայր Թովմասյանի խոսքն է մեջբերում «Առավոտ» օրաթերթը»:

Ամբողջական նյութը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս