
Մուրացկանությունը՝ որպես պետական մտածելակերպ. մամուլ

«ՀՀ կառավարության ընդունելությունների տանը երեկ տեղի է ունեցել «Հայաստան» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի ամենամյա նիստը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շաունակում.
«Հոգեբարձուների խորհրդի որոշմամբ՝ հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2013»-ի դրամահավաքը կնպատակաուղղվի Վարդենիս-Մարտակերտ 114 կմ երկարությամբ ավտոճանապարհին: Իհարկե, լավ է, որ երկրում որևէ ավտոճանապարհ կառուցվի, վերակառուցվի կամ վերանորոգվի: Բայց սարսափելի է, երբ բոլոր կարևորագույն հարցերը մեր երկրում մշտապես լուծվում են հանգանակության, դրամահավաքների և «մուրացկանության» այլ ձևերի տարաբնույթ դրսևորումներով:
Երկրում կարկուտ է տեղում, հանգանակություն են անում, ընտրություններ պիտի կազմակերպեն յուրային գործարարներին են «քամում» դրամահավաքով»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: