
Վարորդները պատրաստվում են գործադուլ անել. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեր թղթակցին հայտնի է դարձել, որ այսօր պատրաստվում են գործադուլ հայտարարել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 5 համարի ավտոբուսների վարորդները, ովքեր շաբաթական աշխատում են 84-90 ժամ, 40 ժամի փոխարեն:
Վարորդները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ հոգնած կիսաքուն վարորդը ուղղակի վտանգի տակ է դնում հազարավոր քաղաքացիների կյանքը և առողջությունը»:
Հոդվան ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: