 
                        «Մեքենայի մեջ նստած գիրք էի կարդում, երբ միջադեպը տեղի ունեցավ». Հրայր Թովմասյան
 
                                    «Ես առանձնապես չեմ տուժել վթարից, մեքենայի մեջ նստած գիրք էի կարդում, երբ միջադեպը տեղի ունեցավ: Իջա, տեսա առջևում կանգնած մեքենան, չգիտեի՝ ումն է, ասացի՝ շրջվի, տար կառավարություն, որովհետև ես ուշանում էի նիստից»,- այսօր լրագրողների հետ իր տպավորություններով կիսվեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ում ծառայողական ավտոմեքենան 2 օր առաջ վթարի էր ենթարկվել:
Թովմասյանը նշեց, որ միայն վստահացել է, որ վարորդներին ոչինչ չի պատահել: Վթարի մեղավորը եղել է մյուս մեքենայի վարորդը, ով չթույլատրված ուղղությամբ փորձել է թեքվել:
168.am-ի հարցին՝ ԱՊՊԱ-ի գումարը որքա՞ն է կազմել, նախարարը նշեց, որ տեղյակ չէ, ոստիկանությունը դեռ պետք է եզրակացություն տա, թեև մյուս մեքենայի վարորդը ինքնակամ գրել է, որ վթարի մեղավորն ինքն է եղել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        