Բրիտանացին վիճակախաղում հաղթելու շնորհիվ դարձել է երկրի ամենահարուստ 908-րդ մարդը
Բրիտանական Daily Mail թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի բնակիչներից մեկը Euro Millions համաեվրոպական վիճակախաղով շահել է ավելի քան 81 միլիոն ֆունտ սթեռլինգ (գրեթե 95 միլիոն եվրո): Նրա անունը, սակայն, չի հրապարակվում:
Խաղարկությունն անցկացվել է երեքշաբթի երեկոյան: Անանուն հաղթողը դարձել է 908-րդը՝ ամենահարուստ բրիտանացիների ցուցակում: Համեմատության համար նրա շահումը չորս անգամ գերազանցում է երգչուհի Ադելի կարողությունը:
2012 թվականին էլ մի բրիտանացի, որի անունը դարձյալ չէր հրապարակվել, շահել էր Euro Millions-ի ջեք-փոթը, ինչը կազմել է 148 միլիոն ֆունտ սթեռլինգ (190 միլիոն եվրո): Վիճակախաղի ողջ պատմության մեջ բրիտանացիները Euro Millions-ով շահել են ավելի քան 4 միլիարդ ֆունտ սթեռլինգ: