Բաժիններ՝

Լարի Քինգը հերքել է, որ դարձել է Russia Today-ի աշխատակից

Newsru.com-ի փոխանցմամբ՝ ամերիկացի լեգենդար հաղորդավար Լարի Քինգը Facebook-ի իր էջում հերքել է, որ դարձել է ռուսական RT (Russia Today) արբանյակային հեռուստաալիքի աշխատակից:

Նա հաստատել է, որ Larry King Now ծրագիրն իսկապես հեռարձակվելու է Russia Today-ով, սակայն ընդգծել է, որ դրա բոլոր իրավունքները պատկանելու են իրեն: Russia Today հեռուստաալիքը ձեռք է բերել միայն ծրագրի հեռարձակման իրավունքը:

Քինգն ընդգծել է, որ ծրագիրը հեռարձակվելու է նաև այլ երկրների հեռուստաալիքներով, որոնք նույնպես գնել են դրա իրավունքը: Ռուսական հեռուստաալիքով Larry King Now հաղորդումը կհեռարձակվի հունիսի 3-ին՝ երեկոյան երկու անգամ:

Լարի Քինգը CNN-ից հեռացել է 2010 թվականին, ուր աշխատել է 25 տարի: Նա լրատվական դաշտում աշխատում է գրեթե 60 տարի և այդ ընթացքում հանրահայտ մարդկանցից վերցրել է ավելի քան 50.000 հարցազրույց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս