
Թուրքական ավիացիան հետախուզել է Հյուսիսային Իրաքում PKK-ի ճամբարները

Թուրքական Haberler.Com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող RF-4 տիպի երկու ինքնաթիռ հետախուզական թռիչքներ են իրականացրել Հյուսիսային Իրաքի տարածքում, ուր գտնվում են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ճամբարներն ու բազաները:
Ուշագրավ է, որ թուրքական ավիացիան առաջին անգամ է հայտնվում Հյուսիսային Իրաքում այն բանից հետո, ինչ PKK-ն մայիսի 8-ին սկսեց Թուրքիայի տարածքը լքելու գործընթացը: Դրանից առաջ թուրքական ավիացիան Հյուսիսային Իրաքում է հայտնվել ապրիլի 26-27-ին:
Թուրքական հետախուզական ինքնաթիռները թռիչքներ են գործել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարների վրայով: Ստացված լուսանկարներն ուղարկվելու են Անկարա, ուր և Գլխավոր շտաբը գնահատական կտա դրանց: