ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է ռուս զինվորականների գործողությունները Վրաստանում

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է Վրաստանում հակամարտության գոտում ռուս զինվորականների գործողությունները:

ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո խոսնակ Ջեն Սպակն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելությունը հաստատել է, որ ռուսական կողմն այսպես կոչված Հարավային Օսիայի վարչական սահմանը առաջ է մղել դեպի Վրաստանի տարածքի խորք, ինչպես նաև անցկացրել է լարափակոցներ.

«Մենք կիսում ենք Վրաստանի մտահոգությունը, քանի որ դա հակասում է միջազգային նորմերին, ինչպես նաև 2008 թվականի ռուս-վրացական համաձայնագրին»: Նա հավելել է, որ իրենք իրազեկված չեն ձերբակալվածների մասին և հայտարարել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Տեսանյութեր

Լրահոս