2011-2012 թվականները վճռորոշ են եղել PKK-ի դեմ երեսնամյա պայքարում. ԱՄՆ պետդեպարտամենտ

Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է ահաբեկչության մասին իր ամենամյա զեկույցը: ԱՄՆ պետդեպարտամենտի 2012 թվականի ահաբեկչական կազմակերպությունների թվում տեղ է գտել նաև «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK):

Զեկույցում նշված է 2011-2012 թվականները հանդիսացել են PKK-ի դեմ 30-ամյա պայքարի ամենավճռորոշ ժամանակաշրջանը: Զեկույցում նշված է, որ PKK-ի զինյալների քանակը կազմում է 4000-5000 մարդ, որից 3000-3500-ը գտնվում են Հյուսիսային Իրաքում: Զեկույցում նշված է, որ PKK-ին ֆինանսավորում է Եվրոպայում քրդական համայնքը:

Անկարայում ՆԱՏՕ-ի աղբյուրները հայտնել են, որ 2012 թվականին՝ առավել ճշգրիտ մինչև նոյեմբեր, Թուրքիայում գրանցվել է 226 ահաբեկչական միջադեպ: Նախորդ տարվա առաջին 10 ամիսներին PKK-ի դեմ ձեռնարկած գործողությունների արդյունքում սպանվել է 494, վիրավորվել է 21, կալանավորվել է 44, հանձնվել է 155 զինյալ:

Տեսանյութեր

Լրահոս