Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը ծրագրած իրանական ծագմամբ ամերիկացին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

BBC-ի փոխանցմամբ՝ իրանական ծագմամբ ամերիկացի Մանսուր Արբաբսիարը դատապարտվել է մինչև 25 տարի ազատազրկման` ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը ծրագրելու համար:

58-ամյա Արբաբսիարը, ով զբաղվում էր ավտոմեքենաների առքուվաճառքով, իր մեղավորությունն ընդունել է դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին: Նա խոստովանել է, որ կապեր է հաստատել իրանական հետախուզության «Քուդս» հատուկ ստորաբաժանման հետ, որը մտնում է Իսլամական հեղափոխության պահակազորի կազմի մեջ:

Դատախազների կարծիքով՝ Արբաբսիարը փորձել է վարձել մեքսիկացի նարկոկարտելի անդամներին, որպեսզի նրանք պայթյուն կազմակերպեն այն ռեստորանում, որտեղ ընթրում է սաուդցի դեսպանը:

Արբաբսիարը խոստովանել է, որ գործել է իրանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների ցուցումով: Նա դատարանում հայտարարել է, որ իրանցի գործակալները 2011 թվականին իրեն մի քանի անգամ ուղարկել են Մեքսիկա, ուր նա փորձել է գտնել մահափորձ իրականանցնողի:

Այնտեղ նա հանդիպել է մի մեքսիկացու, ով ձևացրել է, թե հանդիսանում է նարկոկարտելի անդամ, սակայն իրականում եղել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) գործակալ: Արբաբսիարը որպես ավանս 100.000 դոլար է վճարել նրան, ով ողջ գործն իրականացնելու համար պահանջել է 1.5 միլիոն դոլար:

Մանսուր Արբաբսիարն ԱՄՆ է ժամանել 1977 թվականին և բնակվում էր Թեքսաս նահանգում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031