Բաժիններ՝

Գործարարներին ստիպել են կարկտահարությունից տուժածների հիմնադրամին գումար փոխանցել. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությունն իսկական պատուհաս է դարձել ոչ միայն գյուղացիների, այլև Հայաստանում շատերի համար: Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդի» աղբյուրները, այս օրերին մի շարք գործարարների Սերժ Սարգսյանի անունից ստիպել են կարկտահարությունից տուժածների հիմնադրամին գումար փոխանցել:

Ընդ որում, այդ պահանջը վերաբերում է ոչ միայն երևանաբնակ կամ Արմավիրի մարզի, այլև ՀՀ մյուս մարզերի գործարարներին: Բացի այդ, վճարումներ կատարողների ցուցակները գյուղատնտեսության նախարար Սերգո կարապետյանի ձեռմամբ և ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի միջոցով ներկայացվում են անձամբ Սերժ Սարգսյանին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031