Բաժիններ՝

Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվողին սպառնում է ցմահ ազատազրկում

Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող նույն զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է հարուցվել քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` սպանություն գործելու, դիտավորությամբ կյանքից զրկելու, շատերի համար վտանգավոր եղանակով եւ քրեական օրենսգրքի 112 հոդվածի առաջին մասով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մասով: Այս տեղեկությունները Aravot.am-ին փոխանցեց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական, զինծառայողների հարցերով փորձագետ Երանուհի Թումանյանցը: Նրա խոսքերով, 112 հոդվածի առաջին մասով նախատեսվում է 3-7 տարի ազատազրկում, իսկ 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` ազատազրկում 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: Նախաքննությունը շարունակվում է, իսկ Ե. Թումանյանցն ասաց, որ գործը իրենց ուշադրության կենտրոնում են պահելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031